AM
3 February 2021 - 13:12 AMT

Հունվարին բենզինը ՀՀ-ում թանկացել է 3․1%-ով

2021-ի հունվարին բենզինի և դիզելային վառելիքի գները Հայաստանում 2020-ի դեկտեմբերի համեմատ աճել են 3․1% և 3․8%-ով համապատասխանաբար, գրում է ԱՌԿԱ-ն՝ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներին հղումով։

Ընդ որում, 2020-ի հունվարի համեմատ բենզինն ու դիզվառելիքն էժանացել են 9․2% և 20․2%-ով համապատասխանաբար։

Ընդհանուր առմամբ, ոչ պարենային ապրանքների գները հունվարին, 2020-ի հունվարի համեմատ, աճել են 5․5%-ով, իսկ 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ 1․7%-ով։