Բեռլինում աշխարհի ամենաբարձր փայտե երկնաքերը կկառուցեն։ Նորվեգական Mad Arkitekter ճարտարապետական բյուրոն հաղթել է 98 մետրոնաց շենքի նախագծման մրցույթում, տեղեկացնում է Bird in Flight-ը՝ Design Boom-ին հղումով։
Մինչ այս ամենաբարձրն էր համարվում Mjøstårnet նորվեգական երկնաքերը՝ 85․4 մ։
29 հարկանի շենքն անվանել են WoHo՝ Wohnhochhaus (բնակելի բարձրահարկ շենք)։ Շենքում լինելու են մանկապարտեզ, հացի փուռ, խանութներ և գեղարվեստական սրահներ։
Ժյուրիին գրավել է լակոնիկ դիզայնը։ Հիմքը լինելու է երկաթբետոնյա, իսկ կոնստրուկցիաները՝ փայտից։
Վերին հարկը բաց կլինի քաղաքի բոլոր բնակիչների համար։