AM
19 February 2021 - 11:50 AMT

Թալիշում ադրբեջանցի է ականի վրա պայթել

Ադրբեջանի հսկողության տակ անցած Թալիշ գյուղում փետրվարի 18-ին ականի վրա ադրբեջանցի է պայթել, տեղեկացնում է minval.az-ը։

Պայթյունը տեղի է ունեցել,երբ նա դուրս է եկել մեքենայից։ Ադրբեջանի քաղաքացի Բահթիար Մահմուդովի մարմնի մասերը հայտնաբերվել են դեպքի վայրում։ Այդ մասին տեղեկացրել է Տերտերի շրջանի դատախազությունը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Պատերազմի հետևանքով Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում քիչ չեն ականների վրա պայթելու դեպքերը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ կոչ էր արել իր երկրի բնակիչներին դեռևս զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելելուց, քանի դեռ այնտեղ չի ավարտվել ականազերծման գործընթացը։