AM
5 March 2009 - 16:45 AMT

Վախճանվել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Սուրեն Չանչուրյանը

Մարտի 4-ին իր կյանքի 72-րդ տարում վախճանվել է Հայաստանի ժողովրդական արտիստ Սուրեն Չանչուրյանը: Մեծ ազգային պարողի եւ Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարի մահվան կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել արտիստի ընտանիքին:

Սուրեն Չանչուրյանը` Պարի պետական անսամբլի առաջին մենակատարներից մեկը, 25 տարի շարունակ առանձնահատուկ արատահայտչականությամբ է ներկայացրել իսկական հայ տղամարդու պարը զանազան միջազգային բեմերում: Ղեկավարելով Հայաստանի Պարի պետական ազգային անսամբլը Հայաստանի պատերազմի եւ բլոկադայի տարիներին` Սուրեն Չանչուրյանը կարողացավ փրկել լեգենդար անսամբլը քայքայումից:

Սուրեն Չանչուրյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 6-ին` ժամը` 12:00 Արամ Խաչատրյանի անվան Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում: