AM
24 February 2021 - 12:10 AMT

Հայերենը՝ Microsoft Translator-ում․ Ծառայությունը 9 նոր լեզու է ավելացրել

Տեքստերի թարգմանություն իրականացնող Microsoft Translator ծառայությունն ավելացրել է ևս 9 լեզու, այդ թվում՝ հայերենը:

Microsoft-ն այս հայտարարությունն արել է՝ ամբողջ աշխարհում փետրվարի 21-ին նշվող Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ։

Ընկերությունից նշել են, որ աշխարհում հայերեն խոսում է մոտ 7 մլն մարդ:

Microsoft Translator-ի ծառայություններն արդեն հասանելի են դարձել 83 տարբեր լեզվով: