AM
24 February 2021 - 10:44 AMT

Ժերար Դեպարդյեին բռնաբարության մեղադրանք է ներկայացվել

Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեին բռնաբարության մեղադրանք է ներկայացվել։ Խոսքը 2018թ․ գործի մասին է, երբ երիտասարդ դերասանուհին մեղադրեց նրան դերասանի տանը՝ Փարիզում բռնաբարության երկու դեպքի մեջ։

9 ամիս տևած հետաքննությունից հետո՝ 2019-ի ամռանը դատախազը դադարեցրեց հետաքննությունը, սակայն կինը վիճարկեց այն և հետաքննությունը վերսկսվեց, գրում է «Դոժդը»՝ BFM TV-ի վրա հղումով։

Դեպարդյեի հանդեպ խափանման միջոց չի ընտրվել, նա ազատության մեջ կմնա առանց սահմանափակումների։

Դեպարդյեի փաստաբան Էռվե Տեմիմեն հայտարարել է, որ դերասանն ամբողջությամբ հերքում է մեղադրանքները։