AM
5 March 2009 - 18:14 AMT

Ռուսաստանին, Ուկրաինային եւ Ղազախստանին հարկ է հետեւել Հայաստանի օրինակին եւ անցնել լողացող փոխարժեքի քաղաքականությանը

Համաշխարհային տնտեսական ճգնաժամից իրենց տնտեսությունը պաշտպանելու նպատակով Ռուսաստանին, Ուկրաինային եւ Ղազախստանին հարկ է անցնել լողացող փոխարժեքի քաղաքականությանը, ինչպես դա արել է Հայաստանը: Այդ մասին նշվում է Commerzbank AG-ի եւի UBS AG-ի փորձագետների հաշվետվության մեջ:

2008 թվականի օգոստոսին Ռուսաստանն իրականացրել է ռուբլիի «աստիճանական արժեզրկում»` ծախսելով իր արժույթի պաշարների 36 տոկոսը` ռուբլիի դիմաց դոլարի փոխարժեքի տարբերությունը 35 տոկոսով նվազեցնելու նպատակով:

«Այդ երկրների համեմատությամբ, Հայաստանը հաջողությամբ անցել է լողացող փոխարժեքի քաղաքականությանը: Եթե այդ երկրները հետեւեն Հայաստանի օրինակին, ապա կկարողանան հարմարվել նոր տնտեսական փոփոխություններին», – հայտարարել է Commerzbank-ի լոնդոնյան գրասենյակի շուկայական հետազոտությունների բաժնի ղեկավարը: