AM
6 March 2009 - 16:34 AMT

Արդյո՞ք Հայաստանը «հարկային արձակուրդի» կարիք ունի

«Ստեղծված իրադրության մեջ Հայաստանի կառավարությունը պետք է երեսով թեքվի դեպի տեղական արտադրողը»,- ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի ապրանքարտադրողների Միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Միության նախագահը առաջարկել է նվազեցնել ԱԱՀ 20%-ից մինչեւ 16-17%, իսկ փոքր եւ միջին բիզնեսի համար` մինչեւ 15%: Ինչպես հաղորդել է Սաֆարյանը, նույնանման իրադրություն է դիտվում նաեւ Ռուսաստանում, որտեղ ծրագրվում է 17% ԱՀՀ իջեցնել մինչեւ 13%: Բացի դրանից, Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահը առաջարկել է օգտագործել զարգացած երկրների փորձը` անուղղակի հարկերից անցում կատարել ուղղակի հարկերին: Նա օրինակ բերեց ԱՄՆ-ն, որտեղ անուղղակի հարկերը կազմում են 52,8%:

Ուստի, Սաֆարյանի կարծիքով, հանրապետության կառավարությունը պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկի, անխիղճ ներկրողներին, որոնք օգտվեցին փոխարժեքի փոփոխություններից եւ բարձրացրեցին գները, հարկային դաշտ մտցնել, իսկ տեղական արտադրողների առնչությամբ կիրառել ճկուն հարկային քաղաքականություն: «Բայց մյուս կողմից, եթե Հայաստանում «հարկային արձակուրդ» հայտարարվի, ապա ինչպե՞ս երկիրը կապահովի 940 մլրդ բյուջեն, որը 78,9%-ով ձեւավորվում է հարկային եկամուտներից»,- ամփոփել է նա: