Ադրբեջանի զինված ուժերը մարտի 15-18-ը լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն՝ մինչև 10,000 զինծառայողի մասնակցությամբ։
Դրանք անցկացվելու են բարդ ռելիեֆով լեռնային և անտառապատ տեղանքում, գրում է Interfax.az-ը։
Զորավարժություններում ներգրավվելու է մոտ 100 տանկ և այլ զարահատեխնիկա, մոտ 200 զենիթահրթիռային համակարգ, մինչև 30 միավոր ավիացիա, տարբեր նշանակության ԱԹՍ-ներ։
Հատուկ ուշադրություն է դարձվելու զորքերի կառավարմանը, վերախմբավորումներին, առանձին ստորաբաժանումների համագործակցությանը, ինչպես նաև փոխգործակցությանը հրթիռային, հրետանային, հատուկ նշանակության զորքերի և ավիացիայի միջև, մշակվելու են հակաահաբեկչական գործողություններ։
Ադրբեջանական բանակի զինծառայողները նաև մասնակցում են Թուրքիայում մեկնարկած զորավարժություններին, որոնք տևելու են 6 շաբաթ։
Ավելի վաղ համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացվեցին Կարսում, որոնք տևեցին 2 շաբաթ։