Մարտի 12-ին, տեղական ժամանակով ժամը 09:57-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:57-ին) Թուրքիայի Իգդիր քաղաքից 34 կմ հարավ-արևմուտք 3.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում։
Օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժի էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արմավիրի Վարդանաշեն և Ջանֆիդա գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ և Երևանում` 2 բալ ուժգնությամբ:
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 39.80⁰ և արևելյան երկայնության 43.67⁰ աշխարհագրական կոորդինատներով։
Մարտի 11-ին, տեղական ժամանակով ժամը 09:46-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:46-ին) Իրանի Խոյ քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած 4.3 մագնիտուդով երկրաշարժը զգացվել էր Սյունիքում։