Android համակարգով սմարթֆոնների օգտատերերն ամբողջ աշխարհում սկսել են բողոքել տարբեր հավելվածների խափանումից։ Հավելվածները փակվում են առանց որևէ պատճառի և հասկանալի չէ, թե ում մոտ կոնկրետ կա այդ խնդիրը և ինչով է այն պայմանավորված։
Google-ն արդեն հայտարարել է, որ խնդիրը կապված է համակարգում WebView հավելվածի բաղադրիչի թարմացման հետ, ինչն էլ խափանումներ է առաջացնում ծրագրում, գրում է HiTech-ը։
Նման խնդիր ունենալու դեպքում, եթե հավելվածներն Android-սմարթֆոնում սկսում են առանց պատճառի փակվել կամ «թռնել», կարելի է շտկել այն։ Հարկավոր է մտնել կարգավորումների դաշտ, այնուհետև՝ «Հավելվածներ», հետո մենյուում միացնել սիստեմային հավելվածների արտացոլումը, ապա որոնման մեջ գտնել Android System WebView և սեղմել «Հեռացնել թարմացումները»։
Որոշ օգտատերերի մոտ բացակայում է WebView թարմացումը հեռացնելու կոճակը կամ ուղղակի չի գործում, այդ դեպքում կարելի է փորձել հեռացնել և կրկին ներբեռնել Chrome բրաուզերը։
Google-ն արդեն աշխատում է խնդիրը շտկելու վրա։
Ըստ բողոքների՝ առավել հաճախ խափանվում է Gmail հավելվածը, բջջային խաղերն ու ինտերնետին միացումով մյուս ծրագրերը։