Ռոումինգը ԵԱՏՄ տարածքում նախատեսվում է չեղարկել 2022-2023թթ․։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հակամենաշնորհային կարգավորման հանձնաժողովի նախարար Արման Շակկալիևը Մոսկվա-Մինսկ-Երևան-Նուրսուլթան-Բիշքեկ տեսակամրջի ժամանակ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
ՌԴ և Բելառուսի միջև ռոումինգի չեղարկման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, իսկ փորձը կիրառվելու է նաև ԵԱՏՄ մյուս երկրներում։
Ռոումինգի չեղարկման վերջնաժամկետը 2025թ․ է, սակայն, ըստ Շակկալիևի, հանձնաժողովը մտադիր է հասնել դրան արդեն 2022-2023թթ․։
«Մենք արդեն կազմել ենք գործողությունների ծրագիրը, որն առաջիկայում կներկայացնենք մեր երկրների կառավարույթուններին»,-ասել է նա։
Վերջին տարիներին ԵԱՏՄ տարածքում ռոումինգի սակագներն էականորեն նվազել են։






