Հայաստան է ուղարկվելու Տվերի վագոնաշինական գործարանի արտադրության 27 մարդատար վագոն, որոնք երկաթուղում կօգտագործվեն Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային հաղորդակցության կազմակերպման նպատակով։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ վագոններն ուղարկվելու են գործարանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն։
Նախատեսվում է, որ վագոնները Հայաստան կբերվեն 2021-ի ամռանը։
Երկաթուղային և երկաթգծերով տրանսպորտի արտադրության ոլորտում «Տրանսմաշհոլդինգը» զբաղեցնում է առաջին հորիզոնականը Ռուսաստանի և ԱՊՀ տարածքում, և չորրորդը՝ միջազգային շուկայում։ Նախարարությունից նշում են, որ փոխնախարար Արմեն Սիմոնյանը՝ գործարան այցելելով ծանոթացել է արտադրական համալիրին, նոր մոդելի վագոններին, այցելել է գործարանի ուսումնական կենտրոն և մասնակցել վագոնի շրջանակի տեղադրման խորհրդանշական արարողությանը։