AM
27 Մարտ 2021 - 10:25 AMT

Beeline-ի բազայից բաժանորդների տվյալների արտահոսք չի եղել

Beeline-ը («Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ), ի պատասխան մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը, թե իբրև Beeline-ի տվյալների բազայից բաժանորդների տվյալների արտահոսք է տեղի ունեցել, պաշտոնապես հերքում է այդ տեղեկությունները և հայտնում, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ տվյալների բազաները պաշտպանված են լիարժեքորեն, տվյալների պահպանումն իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից ամենաժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ», – ասվում է հաղորդագրության մեջ:

«Տելեկոմ Արմենիան» երաշխավորում է բաժանորդների անձնական տվյալների, այդ թվում՝ հեռախոսահամարի գաղտնիությունը՝ համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների: