Այսօր Երեւանում սկսվել է կոնֆերանս` «Միգրացիան եւ պետական կառուցումը Կովկասում» թեմայով: Քննարկվում են Հարավային եւ Հյուսիսային Կովկասում միգրացիայի գործընթացների, էթնոքաղաքական իրավիճակներին առնչվող խնդիրներ: Կոնֆերանսում քննարկվում են նաեւ հարցեր, որոնք վերաբերվում են Հարավային Կովկասի միգրացիայի ազդեցությանը Ռուսաստանում տիրող իրավիճակին եւ ընդունող հասարակության վերաբերմունքին, փախստականների հարմարվելուն արդի քաղաքական իրավիճակի պայմաններին Կովկասում, ինչպես նաեւ Հայաստանի եւ սփյուռքի փոխադարձ կապին: Համաժողովին մասնակցում են գիտնական-քաղաքագետներ, սոցիոլոգներ, պատմաբաններ` Հայաստանից, Վրաստանից եւ Ռուսաստանից, ինչպես նաեւ ՀՀ խորհրդարանի եւ ԱԳՆ ներկայացուցիչներ, Երեւանում արտասահմանյան դեսպանատների, ԵԱՀԿ, ՄԱԿ-ի եւ այլ միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ: