AM
30 March 2021 - 14:20 AMT

Ամերիաբանկը Raiffeisen Bank International-ի «Որակի գերազանցություն 2020» մրցանակ է ստացել

Ամերիաբանկին շնորհվել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակ (Straight-Through Processing Quality Award)՝ միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար:

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Raiffeisen Bank International ավստրիական բանկի կողմից:

Որակի գերազանցության մրցանակը բանկը շնորհում է աշխարհի լավագույն գործընկեր ֆինանսական կառույցներին: Այն համարվում է միջազգային վճարային գործարքների որակի կարևորագույն ցուցանիշ և բնութագրում է գործարքների ավտոմատացման աստիճանն ու մշակման արագությունը:

Մրցանակաբաշխության կազմակերպիչներն առանձնակի կարևորել են Ամերիաբանկի որակի բարձր ստանդարտներն ու արդյունավետ գործընկերային հարաբերությունները:

Նշվում է, որ Ամերիաբանկը ևս բարձր է գնահատում Raiffeisen Bank International-ի հետ ամուր հիմքերի և վստահության վրա հիմնված փոխհարաբերությունները:

Միջազգային փոխանցումների ոլորտում Raiffeisen Bank International-ի հետ գործակցությունը սկսվել է վերջին մի քանի տարիներին: Մրցանակը վկայում է այս ժամանակահատվածում ձեռք բերված վստահության, հուսալիության և արդյունավետ աշխատանքի մասին:

Ամերիաբանկի միջազգային փոխանցումների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կայքում։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: