Կառավարության ապրիլի 1-ի նիստում որոշում է կայացվել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին ազատել զբաղեցրած պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ նա կնշանակվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ փոխարինելով այդ պաշտոնում մարտի 31-ին հրաժարական տված Հակոբ Արշակյանին։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արշակյանին կատարծ աշխատանքի համար։
Արշակյանը հրաժարական է տվել, ինչի մասին մարտի 31-ին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի անընդունելի է համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը:
Չոբանյանը Տավուշի մարզպետ էր նշանակվել 2019 թվականի փետրվարի 6-ին: