ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Հայկ Չոբանյան ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակազմի հետ հանդիպմանն ասել է, որ առարկայական փոփոխություններ պետք է իրականացվեն։
Հայկ Չոբանյանը նշել է, որ Ռազմարդյունաբերության կոմիտեն բացառիկ նշանակություն ունի։
Նախարարին են ներկայացվել կոմիտեի կառուցվածքը, ընթացիկ աշխատանքները:
«Մեր բնագավառում և, մասնավորապես ռազմարդյունաբերության կոմիտեում, առարկայական փոփոխություններ պետք է իրականացնենք: Մեր աշխատանքը կառուցվելու է գործնական հիմքի և չափելի արդյունքի վրա», – նշել է նախարարը:
44-օրյա պատերազմի ժամանակ ՌԱԿ ընկերությունները բազմաբնույթ աշխատանքներ են իրականացրել՝ վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն։






