ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Կենտրոնական բանկն արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։
Կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը մեկնաբանել է ԿԲ-ի հայտարարությունը։
«Սա նշանակում է, որ ԿԲ-ն արտարժույթ (դոլար) կվաճառի»,-գրել է նա։
Ապրիլի 6-ին Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հայտարարել էր, որ դրամի արժեզրկման իրավիճակը կառավարելի է, դոլարն արժևորվում է աշխարհի բոլոր արժույթների նկատմամբ։
Ապրիլի 8-ի կեսօրի դրությամբ՝ ԿԲ տվյալով՝ $1-ի առքն արժե 536 դրամ: