Արևոտ օրերով հարուստ Ապարանում՝ սարի լանջին, բացվել է վարդաքաղաքը։ 2.5 հեկտար ջերմատանը միայն հոլանդական վարդեր են՝ անուշաբույր, գույնզգույն ու եզակի տեսակներ։
Ամբողջությամբ ավտոմատացված՝ 4-րդ սերնդի ջերմատունը հիմնվել է 2019-ին՝ Սարալանջում: «Ռոզ Ֆիլդ» ընկերությունը սկզբում շատ դժվարությունների է հանդիպել, բայց կար համախմբող գաղափար՝ ստեղծել հայկական ծաղկային դրախտ։ Այստեղ ներկայացված է հոլանդական 18 տեսակի վարդ, որոնք բացի տեղական շուկայից կարտահանվեն նաև ԵԱՏՄ երկրներ։
Ջերմատունն այժմ աշխատատեղ է 35 ընտանիքի համար, մինչև տարեվերջ նախատեսում են ունենալ 85 աշխատատեղ և ընդլայնվել Հայաստանի մյուս մարզերում։

«Ռոզ Ֆիլդ» ընկերության գործընկերներն Ակբա բանկն ու ֆինանսական խմբի անդամ ԱԳԲԱ Լիզինգն են, որոնք աջակցել են ջերմատան գաղափարի իրականացմանը նույնիսկ համավարակի ու պատերազմի պայմաններում։
«Ջերմատան կառուցումը սկսել ենք պանդեմիայով, հետո՝ 44-օրյա պատերազմը, բայց ամբողջ ընթացքում չի դադարել մեր մատակարարումը, ֆինասավորումը: Ակբա բանկն առաջին իսկ պահից հավատաց, կանգնեց մեր կողքին և աշխատանքի ամբողջ ընթացքում մեր հարաբերությունները միայն գործընկերային չէին, այլ՝ շատ ավելի ջերմ ու ընկերական», – նշել է «Ռոզ Ֆիլդ» ընկերության տնօրեն Հայկ Վարդանյանը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: