AM
12 July 2002 - 16:49 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՏ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

ՄԱԿ-ի Արեւելյան Եվրոպայի ու ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն Կալման Միժեյը ողջունել է անկախացումից հետո Հայաստանում գրանցված տնտեսական աճը: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ընթացքում Կ. Միժեյը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գործադիր կոմիտեում, որը այդ զարգացման հարցերում կազմակերպության կողմից խորհրդատվություն ու աջակցություն տրամադրող հիմնական մարմինն է, Հայաստանը կունենա իր ուրույն տեղն ու դերը: Կողմերը անդրադարձել են նաեւ Հայաստանում Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրին, ընդգծելով` այդ փաստաթղթի համընդհանուր ջանքերով մշակման եւ իրագործման կարեւորությունը: Սերտ համագործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ առաջնային է Հայաստանի համար եւ կշարունակվի նաեւ առաջիկայում, հավաստիացրել է Հայաստանի կառավարության ղեկավարը: