Մենք հուսով ենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հրաժարականը բացասաբար չի անդրադառնա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը Թուրքիայում տեղի ունեցած վերջին ներքաղաքական իրադարձությունների կապակցությամբ: Նրա խոսքերով, Հայաստանը մեծապես կարեւորում է հարեւան երկրում քաղաքական կայունության հաստատումը: «Ցանկանում են հույս հայտնել, որ անկախ Անկարայում քաղաքական զարգացումներից, սկսված հայ-թուրքական երկխոսությունը կշարունակվի, քանի որ այն բխում է երկու հարեւան ժողովուրդների եւ պետությունների շահերից», – ասել է ԱԳՆ մամլո քարտուղարը: Հայաստանը միշտ էլ կողմնակից է եղել բարձր մակարդակով երկխոսության ու հետեւողականորեն հանդես է եկել դրա օգտին` նպատակ ունենալով դրական տեղաշարժերի հասնել հայ-թուրքական հարաբերություններում, հայտարարել է Ձ. Աղաջանյանը: