Հուլիսի 10-ին Եվրախորհուրդը նամակ է ստացել Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովի ստորագրությամբ, որտեղ առաջարկվում է հեռացնել զեկուցող Անդրեաս Գրոսսին ԵԽԽՎ դիտարկման խմբի կազմից, որը հուլիսի 15-ին պատրաստվում էր ժամանել Բաքու: Նման առաջարկությունը, ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, Եվրախորհրդում գնահատվել է որպես «անթույլատրելի ճնշում», որի արդյունքում ԵԽԽՎ-ն որոշում է ընդունել հետաձգել մոնիտորինգի խմբի այցը Բաքու: Եվրախորհրդի ազդեցիկ շրջանակների կարծիքով, պաշտոնական Բաքվի գործողությունները բավականին «լուրջ եւ բացասական» հետեւանքներ կունենան Ադրբեջանի համար: