AM
13 Մայիս 2021 - 09:51 AMT

Առևտրի և զվարճանքի կենտրոնը՝ քո գրպանում. «Երևան Մոլը» բջջային հավելված ունի

Սմարթֆոնների դարում մարդիկ ավելի ու ավելի են հակված նախընտրելու այն ծառայությունը, որը տրամադրում է առցանց գործողություններ իրականացնելու և արագ ու հասանելի արդյունք ստանալու հնարավորություն: Առաջնորդվելով այդ հանգամանքով՝ «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնը ստեղծել է հավելված, որպեսզի օգտատերերն իրենց գրպանում ունենան շոփինգը կազմակերպելու, ֆիլմեր դիտելու և մանկական զարգացման կենտրոնից օգտվելու հնարավորություն՝ ստանալով արտոնություններ և խնայելով ժամանակը:

Այսպես, Android և iOS համակարգերի համար նախատեսված բջջային հավելվածն ունի թե՛ տեղեկատվական, թե՛ ֆունկցիոնալ գործառույթներ։

Հավելվածի միջոցով կարելի է.

• գնել նվեր քարտն առցանց և ստանալ այն նախընտրած վայրում,

• կատարել գնումներ «ԿինոՊարկից» (թե ֆիլմերի տոմսեր, թե կինոթատրոնի տարածքում վաճառվող սնունդ և ըմպելիք)՝ ստանալով 5% քեշբեք բոնուս քարտին,

• լիցքավորել «Նավապետ Քիդ» մանկական կենտրոնի քարտը՝ ստանալով 5% քեշբեք բոնուս քարտին:

Բացի այդ, հենց հավելվածի մեջ կարելի է թվային տարբերակով բացել նշված բոնուս քարտը և, ունենալով այն հավելվածում, կուտակել «Երևան Մոլից» կատարած բոլոր գնումներից 1.5% քեշբեք, որը կարելի է օգտագործել Մոլի նվեր քարտի ու վաուչերների միջոցով, ինչպես նաև վերոնշյալ տարբերակներով:

«Երևան Մոլի» հավելվածը կատարելագործվելու է, և առաջիկա թարմացումներն օգտատերերին հնարավորություն կընձեռեն տեղեկություններ ստանալ առևտրի կենտրոնի տարածքում գործող խանութների և վաճառակետերի, ինչպես նաև դրանցում առկա զեղչերի և առաջարկների մասին:

«Երևան Մոլի» հավելվածն իր գործառույթներով և տեսակով բացառիկ է հայկական շուկայում, քանի որ մինչ այս որևէ նմանատիպ խոշոր և բազմապրոֆիլ կենտրոն իր հաճախորդներին չի տվել հնարավորություն սեփական գրպանում ունենալու հասանելիություն իր ամբողջական գործունեությանն ու մի քանի քլիքով ձեռք բերելու այդքան բազմապիսի արտոնություններ: