AM
4 June 2021 - 14:55 AMT

Նոր հնարավորություն բիզնեսի համար` ԱԳԲԱ Լիզինգից

Բիզնեսի զարգացմանը նպաստելու համար ԱԳԲԱ Լիզինգը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել գրասենյակային տարածքներ՝ լիզինգի ճկուն պայմաններով:

«Մեր առաջարկը հնարավորություն է ընձեռում գրասենյակային տարածքի վարձակալության փոխարեն ձեռք բերել այն և դառնալ սեփականատեր: Ինչպես վարձակալության պարագայում, մեր առաջարկի դեպքում ևս գնորդը կատարելու է ամսական մարումներ, սակայն, ի տարբերություն վարձակալության, մարումների հաջող իրականացման դեպքում վերջինս դառնում է գույքի սեփականատեր»,- նշել են կազմակերպությունից:

ԱԳԲԱ Լիզինգի և Capital Build ընկերության համագործակցության արդյունքում այժմ հնարավոր է լիզինգի միջոցով ձեռք բերել գրասենյակային տարածքներ՝ հետևյալ պայմաններով՝

• կանխավճար՝ սկսած 20%-ից,

• լիզինգի ժամկետ՝ 6-180 ամիս:

Պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։

ԱԳԲԱ Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: