AM
10 June 2021 - 10:57 AMT

Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի լիազորությունները դադարեցվել են

Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են։ Նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին որոշում է կայացվել։

Որոշումը ստորագրել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 10-րդ մասով, 37-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և հաշվի առնելով Վարչապետի 2021 թվականի մայիսի 3-ի N 467-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի եզրակացությունը՝

1. Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի նկատմամբ կիրառել «ծառայության դադարեցում» կարգապահական տույժը:

2. Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի լիազորությունները համարել դադարած», – ասվում է որոշման մեջ: