AM
11 July 2002 - 15:00 AMT

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՈՌԵՏԵՍՈՐԵՆ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆԸ

Հայաստանի նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հոռետեսորեն է վերաբերվում մինչեւ տարեվերջ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը: «Ես թերահավատորեն եմ գնահատում առաջխաղացման հնարավորությունը` վկայակոչելով այն փաստը, որ Թուրքիան մտադիր չէ փոխել իր մոտեցումները հարաբերությունների նորմալացման հիմնախնդրի վերաբերյալ, հայ- թուրքական հարաբերությունները պայմանավորելով հայ-ադրբեջանական հարաբերություններով»,- հայտարարել է Սարգսյանը «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում: