AM
12 June 2021 - 11:39 AMT

Կապան-Տաթև ճանապարհն ամբողջապես ասֆալտապատվում է

ՀՀ կառավարությունը սկսել է Կապան-Տաթև ճանապարհի ամբողջական ասֆալտապատման աշխատանքները։ Այդ մասին ասվում է Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհներ կկառուցվեն։ Կապան-Տաթև ճանապարհը հնարավորություն կտա շրջանցել Կապան-Գորիս մայրուղին:

44-օրյա պատերազմի արդյունքում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում Սյունիքի ճանապարհների որոշ հատվածներ հայտնվել են Ադրբեջանիի հսկողության տակ. Գորիս-Կապան միջպետական ճանապարհի ավելի քան 20 կիլոմետրանոց հատվածից բացի, Ադրբեջանի հսկողությանն է անցել Կապան-Ագարակ ճանապարհը, իսկ Կապանից դեպի Ճակատեն, Շիկահող, Ծավ ու էլի մի քանի գյուղեր տանող միջհամայնքային ճանապարհի 4 կիլոմետր։