AM
15 June 2021 - 06:26 AMT

Էրդողանը պաշտոնական այցով Ադրբեջանում է․ Նաև Շուշի կայցելի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով Ադրբեջանում է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նա կայցելի նաև Շուշի։

Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մտադիր են երկու երկրի միջև համագործակցության մասին համապարփակ պայմանագիր ստորագրել, գրում է Moscow-baku.ru-ն։

Այցի շրջանակում Էրդողանը բանակցություններ կվարի Ալիևի հետ Շուշիում, որտեղ տեղի կունենան պաշտոնական հանդիպումներ և տարբեր միջոցառումներ։