AM
11 July 2002 - 14:48 AMT

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԱՅՑԵԼԵԼ ԲԱՔՈՒ, ՔԱՆԻ ԴԵՌ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԼՈՒԾՎԱԾ ՉԷ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ

Եվրոպայի Խորհդրի Գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը Բաքու կայցելի այն բանից հետո, երբ կլուծվի քաղբանտարկյալների հիմնախնդիրը: Այդ մասին ԵԽ Գլխավոր քարտուղարը հայտարարել է Երեւանում` պատասխանելով այն հարցին, թե ինչով է բացատրվում նրա ներկայիս այցը բացառապես Երեւան: Շվիմերի խոսքերով, Վրաստանում նա եղել է անցյալ տարի, իսկ ուղեվորությունից Ադրբեջան ձեռնպահ է մնում այդ երկրում մի ամբողջ շարք հիմնախնդիրների, այդ թվում եւ քաղբանտարկյալների հիմնահարցի հետ կապված անբավարար իրավիճակի պատճառով: