Կորոնավիրուսի դեմ պատվաստումը չի կարող վնասել օրգանիզմին հակամարմինների առկայության ցանկացած մակարդակի դեպքում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։
«Եթե դուք հակամարմիններ ունեք, դա չի նշանակում, որ պատվաստանյութը ձեզ կարող է վնասել։ Դա ճիշտ չէ։ Անկախ հակամարմինների մակարդակից կարելի է անվնաս պատվաստվել»,-ասել է նա, գրում է «Վեդոմոստին»։
Նա հավելել է, որ ԱՀԿ հորդորը՝ հակամարմինների առկայության թեստ չհանձնել, մնում է ուժի մեջ, քանի որ իմունիտետի հստակ մակարդակը որոշելու համար հարկավոր է գիտական լաբորատորիա և նեղ մասնaգիտացման թեստեր։
«Այդ թեստերը շատ չեն ասի։ Հնարավոր է, հանգստացնեն ձեզ»,-ասել է նա։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրել է պատվաստել հղիներին «Սպուտնիկ V»-ով։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։