AM
11 July 2002 - 14:47 AMT

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՀԵՏԵՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Եվրոպայի Խորհուրդը մտադիր է ուշադրությամբ հետեւել Հայաստանում 2003 թվականին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին հաղորդել է աշխատանքային այցով Երեւանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը: Նրա խոսքերով, ԵԽ-ն շահագրգռված է «Հայաստանում արդար եւ բաց ընտրությունների» անցկացման մեջ: «Դա Եվրոպայի կարեւորագույն սկզբունքներից մեկն է, իսկ Հայաստանը եվրոպական ընտանիքի անդամ է հանդիսանում»,- ասել է Վ. Շվիմերը: Նշենք, որ նախագահական ընտրությունները Հայաստանում կկայանան 2003 թվականի մարտին, իսկ խորհրդարանականները` մայիսին: