Հուլիսի 4-ին Կասպից ծովում ադրբեջանական նավթագազահանքերի կողմից հզոր պայթյունի ձայն է լսվել, այնուհետև մեծ հրդեհ է բռնկվել, որը տեսանելի է եղել Բաքվից։
Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ը, որպես պայթյունի նախնական պատճառ նշվել է «ցեխային հրաբխի բռնկումը», գրում է Haqqin.az-ը։
SOCAR-ը հայտարարել է, որ նավթահանքային և արդյունաբերական օբյեկտներում ոչ մի վթար տեղի չի ունեցել։
Ըստ ընկերության պաշտոնական հաղորդագրության, հրդեհը բռնկվել էր Կասպից ծովում գտնվող ադրբեջանական «Ումիդ» գազահանքից 10, իսկ Բաքվից՝ 75 կիլոմետր հեռավորության վրա: