«Տելեկոմ Արմենիայի» (ապրանքանիշը` Beeline) Դավթաշենում մեկնարկած «Ապագայի ցանցին» հուլիսի 7-ին միացել է առաջին բաժանորդը: Այդ մասին տեղեկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը twitter-ի իր էջում:
Բաժանորդը ընտրել է Cosmo 4 սակագնային փաթեթը, որը ներառում է 300 Մբ/վ ինտերնետ, բջջային և ֆիքսված հեռախոսակապ, 4K որակով IPTV և երկու Nokia Wi-Fi սարք, որոնք կապահովեն լիարժեք ծածկույթ բնակարանի ցանկացած մասում:
Հուլիսի 2-ին «Տելեկոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ազդարարել է «Ապագայի ցանցի մեկնարկը»: Այն հասանելի է Դավթաշենի բոլոր բազմաբնակարան շենքերում: Ցանցը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բաժանորդի տրամադրել 25 Գբ/վ հասանելիություն դեպի համաշխարհային ցանց նորագույն 25G-PON տեխնոլոգիայի միջոցով:
Նոր NGN ցանցի հիման վրա Telecom Armenia-ն գործարկել է Cosmo սակագնային փաթեթներ, որոնք ներառում են տան գերարագ ինտերնետ, IPTV, ֆիքսված և բջջային կապ: Ստանալ տեղեկատվություն նոր փաթեթների և դրանց սակագների մասին կարելի է այստեղ:






