AM
13 July 2021 - 08:30 AMT

Մինչև 2025-ը ՀՀ-ու կկառուցվի 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան

Մինչև 2025թ. Հայաստանում կկառուցվի 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որը տեղակայվելու է Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում. ներդրվելու է մոտ 174 միլիոն դոլար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

Մրցույթում հաղթել է էմիրաթական «Մասդար» ընկերությունը։ Բաժնեմասի 85%-ը «Մասդարինն» է, 15%-ը` Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդինը (ԱՆԻՖ)։

Նշվում է, որ ծրագիրն ունի նաև սոցիալական բաղադրիչ. նախատեսվում է 320 միլիոն դրամի չափով տարածքային զարգացման վճար տրամադրել այն երկու համայնքին, որոնց հողատարածքներում արևային էներգիա է արտադրվելու։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սևանա լճի ափին՝ Ծափաթաղում, 13 հեկտար տարածքում կառուցվել է տարածաշրջանում՝ արևին հետևող համակարգով արևային առաջին կայանը։Կայանն արևին հետևող սոլար թրեքինգ համակարգի միջոցով կարողանում է հսկայածավալ էներգիա կուտակել։ Ավելի քան 14,000 կրկնակի ապակյա ծածկույթ ունեցող վահանակով կայանն ունի 5787 կՎտ պիկային հզորություն, որի տարեկան արտադրողականությունը 12,300,000 կՎտ/ժամ է։