AM
30 July 2021 - 14:24 AMT

Ալիևին քննադատող ադրբեջանցի բլոգերին մահացած են գտել Թբիլիսիում

Ադրբեջանցի բլոգեր Հուսեյն Բակիխանովին մահացած են գտել Թբիլիսիում ՝ կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկի մոտ։ Այդ մասին հայտնել է վրացական Imedi հեռուստաալիքը։

Բակիխանովը հայտնի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին հնչեցվող քննադատությամբ։

Վրաստանում Բակիխանովն ապաստան էր խնդրել, գրում է Sputnik Georgia-ն։

Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննում է այդ փաստը որպես ինքնասպանության հասցնելու դեպք:

Հյուրանոցի փաստաբան Կախա Ծերեթելիի խոսքով, գործով բոլոր վկաներն արդեն հարցաքննվել են։ Հյուրանոցը նաև տեսանյութեր է տրամադրել հետաքննությանը։