AM
19 March 2009 - 11:18 AMT

«Ամերիաբանկ»-ն առաջարկում է ժամկետային ավանդների նախադեպը չունեցող պայմաններ

«Ամերիաբանկ»-ը ներկայանում է իրավաբանական անձանց ժամկետային ավանդների նոր, նախադեպը չունեցող ճկուն պայմաններով` ելնելով գործարարների կողմից ռեսուրսների ճիշտ օգտագործման խիստ արդիական խնդրից: Այդ մասին ասվում է «Ամերիաբանկ»-ի մարքեթինգի բաժնի հաղորդագրության մեջ:
Այսօր, երբ շատ դեպքերում մատակարարները հնարավորություն չեն տալիս հետաձգված վճարների, իսկ սպառողները ժամանակին չեն կատարում իրենց պարտավորությունները, դրամական հոսքերը դառնում են անկանխատեսելի: Անհրաժեշտություն է դառնում դրամական միջոցների արդյունավետ տեղաբաշխման այնպիսի համակարգի առկայությունը, որը հնարավորություն ընձեռի ցանկացած պահի միջոցներն ուղղել անհրաժեշտ ուղղությամբ, ինչպես նաեւ առավելագույնս բարձրացնի առկա միջոցների օգտագործման արդյունավետությունը:
Իրավաբանական անձանց ժամկետային ավանդների նոր պայմաններն ապահովում են ներգրավման ժամկետների եւ գումարների աննախադեպ ճկուն սանդղակ` համապատասխան տոկոսադրույքներով` միաժամանակ հնարավորություն ընձեռելով, ըստ անհրաժեշտության, ավանդի գործողության ընթացքում որոշակի սահմաններում պակասեցնելու եւ ավելացնելու ավանդի գումարը: ՀՀ դրամով ավանդների տոկոսադրույքները` ելնելով ներգրավման ժամկետից եւ գումարից, կարող են հասնել մինչեւ տարեկան 11%-ի, իսկ ԱՄՆ դոլարով եւ եվրոյով ավանդների դեպքում` մինչեւ 6%-ի: ՀՀ դրամով 500.0 միլիոնից ավել եւ ԱՄՆ դոլարով կամ եվրոյով ավանդների 500.0 հազարից ավել գումարների դեպքում կցուցաբերվի անհատական մոտեցում տոկոսադրույքի որոշման հարցում:
Նշենք, որ «Ամերիաբանկում» իրավաբանական անձանցից ներգրաված ժամկետային ավանդների ծավալները 28.02.09թ.-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել են 7.2 անգամ, իսկ ընթացիկ տարվա երկու ամսում` 47.8 %-ով: