AM
10 Օգոստոս 2021 - 07:37 AMT

«Ռոստելեկոմի» բաժանորդներն այսուհետ կարող են դիտել ամենաբարձր վարկանիշով ֆուտբոլային մրցաշարերը

Հաշվի առնելով բաժանորդների հետաքրքրվածությունը և աճող պահանջարկը սպորտային հեռուստաալիքների նկատմամբ՝ «Ռոստելեկոմը», վերահեռարձակող օպերատոր «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ հետ համատեղ, իր ցանցում կներկայացնի սպորտային նոր բովանդակություն։

Օգոստոսի 11-ից «Ռոստելեկոմի» բաժանորդները հնարավորություն կունենան փորձնական եթերով դիտելու նոր սպորտային բազմաբովանդակ հեռուստաալիքները՝ Vmedia (ch 600) և Vmedia+ (ch 601)։ Կարճ ժամանակ անց դրանք կվերանվանվեն, և ընկերությունը հանդես կգա երեք հեռուստաալիքներով` VivaroSport (ch 600), VivaroSportLife (ch 601) և VivaroInSport (ch 602):

Առաջիկայում «Ռոստելեկոմի» բաժանորդները հնարավորություն կստանան դիտելու ամենավարկանիշային մրցաշարերի ֆուտբոլային հանդիպումները.

• ՈւԵՖԱ Եվրոպայի լիգա

• ՈՒԵՖԱ Եվրոպայի կոնֆերենցիաների լիգա

• ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգա

• ՈՒԵՖԱ Սուպերգավաթ

• ՈՒԵՖԱ Երիտասարդական լիգա

• Իտալիա. Սերիա Ա

• Իսպանիա. Լա Լիգա

• Գերմանիա. Բունդեսլիգա

«Ռոստելեկոմը» «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ-ի հետ համատեղ շարունակում է հանդես գալ նոր, ժամանակակից առաջարկներով։ Մենք կարևորում ենք բաժանորդների նախասիրությունները և հերթական անգամ մեր ցանցում հասանելի ենք դարձնում որակյալ կոնտենտ՝ ներկայացնելով ամենադիտարժան և ամենաբարձր վարկանիշն ունեցող սպորտային հանդիպումները։ Վստահաբար, Vmedia-ն և Vmedia+-ը շատ կարճ ժամանակահատվածում կդառնան մեր հեռուստադիտողների ամենասիրված հեռուստաալիքները»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Նշված հեռուստաալիքների եթերում ֆուտբոլային հանդիպումներից բացի՝ հեռուստադիտողները կկարողանան հետևել նաև բասկետբոլի, թենիսի, Ֆորմուլա 1-ի և մի շարք այլ մարզաձևերի հեռարձակումներին։