AM
19 March 2009 - 16:08 AMT

10 կազմակերպություններ արժանացել են Հայաստանի կառավարության պարգեւների

Հինգշաբթի օրը կառավարության նիստում որոշում է կայացվել արտադրության եւ ծառայությունների ոլորտում որակի համար կառավարության 2008թ. մրցանակներ շնորհելու մասին: Ապրանքների ու ծառայությունների որակի ապահովման ոլորոտւմ զգալի հաջողությունների հասնելու, ինչպես նաեւ կառավարման արդյունավետ միջոցների կիրառման համար կառավարական պարգեւների արժանացան հետեւյալ ընկերությունները` «Հիդրոօդերեւույթաբանության եւ դիտարկման պետական ծառայությունը», «Պերինատալոգիայի, մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտ» ԲԲԸ-ն, «Երեւանի կոնյակի-գինու-օղու «Արարատ» կոմբինատ» ԲԲԸ-ն, «Ջերմուկ» ՓԲԸ-ն, «Մուլտի-ագրո գիտաարտադրական կենտրոն» ՍՊԸ-ն, «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ն, «Էլ Էմ Փի Ջի գրուպ» ՍՊԸ-ն, «Վ.Աղաբաբյան» ՍՊԸ-ն, «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ-ն, «Բարի սամարացի» ՍՊԸ-ն, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: