Քարվաճառում ՃՏՊ-ից 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Նրանցից մեկը լեյտենանտ էր, իսկ մյուսը՝ սերժանտ:
«Օգոստոսի 13-ի երեկոյան տեղի ունեցած ՃՏՊ արդյունքում մահացել են լեյտենանտ Ղասանլի Էլդար Մուշֆիգ օղլուն և սերժանտ Ջաֆարով Անար Մուսթաղիմ օղլուն։ Փաստով ընթանում է հետաքննություն»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Քարվաճառում շրջվել էր Ադրբեջանի ԶՈւ ավտոմեքենան, որի արդյունքում 2 զինծառայող էր մահացել։