Առողջապահության փոխնախարարի պաշտոնից հրաժարական տված Արտյոմ Սմբատյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արտյոմ Սմբատյանին նշանակել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ», – ասվում է որոշման մեջ։
Սմբատյանը զբաղեցնում էր առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը 2019-ի դեկտեմբերից։