Հաշվի առնելով ուսումնական նոր տարվա մեկնարկը և առցանց աշխատանքի կարևորությունը բնակիչների շրջանում՝ «Ռոստելեկոմը» նոր անակնկալներ է ներկայացնում իր բաժանորդներին.
Այսուհետ ընկերության Ինտերնետ ծառայության բաժանորդները կստանան նոր՝ ավելի բարձր հիմնական արագություններ։
Ընկերությունն ազդարարում է նաև «Արագությունը կարևոր է» նոր հատուկ առաջարկի մեկնարկը՝ նախատեսված թե՛ գործող, թե՛ նոր բաժանորդների համար։
Բոլոր նրանք, ովքեր մինչ նոյեմբերի 15-ը «Արագությունը կարևոր է» առաջարկի շրջանակում 1 տարով կմիանան «Մոնո» սակագնային փաթեթին կամ կվերակնքեն գործող պայմանագիրը, կստանան Ինտերնետի քառապատիկ արագություն, մինչև 200 Մբ/վ՝ կախված սակագնային փաթեթից։
Այսպիսով, «Մոնո Ստարտ» մեկնարկային փաթեթի բաժանորդները կստանան մինչև 40 Մբ/վ քառապատիկ արագություն՝ վճարելով ընդամենը 6000 դրամ ամսավճար, իսկ առավելագույնը նախընտրողները 8500 դրամ ամսավճարի դիմաց կստանան մինչև 200 Մբ/վ արագություն՝ միանալով «Մոնո Պրեմիում» փաթեթին։ «Դուո» և «Տրիո» փաթեթային առաջարկների դեպքում ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները (վերակնքման դեպքում) կստանան Ինտերնետի եռապատիկ՝ մինչև 200 Մբ/վ արագություն և Սմարթ հեռուստատեսության բազմաժանր ալիքներ։
Հոգ տանելով բաժանորդների հարմարավետության մասին՝ «Ռոստելոկոմը» մշտապես դիտարկում է բնակիչների շրջանում աճող պահանջարկը և համապատասխան քայլեր ձեռնարկում դրանց բավարարմանն ուղղված:






