AM
9 July 2002 - 18:57 AMT

ԵԽԽՎ-Ն ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ) շահագրգռված է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը` ելույթ ունենալով Երեւանի պետական համալսարանում: Նա նշել է, որ այդ պատճառով ԵԽԽՎ-ն զեկուցող է նշանակել Լեռնային Ղարաբաղի գծով: Շվիմերի խոսքերով, զեկուցողի նշանակումը կնպաստի միջազգային հանրությանը հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու գործում: «Երբ Հայաստանը եւ Ադրբեջանը մուտք գործեցին Եվրոպայի Խորհուրդ, մենք հույս հայտնեցինք, որ երկրները կփորձեն գտնել ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծումը»,- հիշեցրել է ԵԽ Գլխավոր քարտուղարը: Վ. Շվիմերը նշել է, որ «ինչպես եւ յուրաքանչյուր ընտանիքում, Եվրոպայի Խորհրդում նույնպես լինում են հիմնախնդիրներ, սակայն դրանք անհրաժեշտ է կարգավորել համատեղ ջանքերով»: «Եկել է ժամանակը, երբ անհրաժեշտ է անցնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կոնկրետ գործողությունների»,- ասել է Վ. Շվիմերը: