AM
9 July 2002 - 17:49 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՄԵՄԱՏԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ «ՍԻԱՄԱԿԱՆ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ» ՀԵՏ

Այսօր Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը համեմատել է Հայաստանը եւ Ադրբեջանը «սիամական երկվորյակների» հետ: Ելույթ ունենալով Երեւանի Պետական Համալսարանում, Վալտեր Շվիմերը վստահություն հայտնեց, որ «Հայաստանը եւ Ադրբեջանը միասնական ապագա ունեն եւ պետք է գոյատեւեն որպես մեկ մարմին»: Շվիմերի խոսքերով, 2001 թ-ին անդամակցելով Եվրախորհրդին, Հայաստանը եւ Ադրբեջանը միացան ընդհանուր եվրոպական ընտանիքին, «որը երկրների եւ ժողովրդների հաշտեցման բազմաթիվ օրինակներ գիտի»: