AM
9 July 2002 - 17:40 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿՈՉ ԱՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ «ԱՌԱՆՑ ՀԱՊԱՂԵԼՈՒ» ՎԵՐԱՑՆԵԼ ՄԱՀԱՊԱՏԻԺԸ

Աշխատանքային այցով Երեւանում գտնվող` Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը Հայաստանի իշխանություններին կոչ է արել «առանց հապաղելու» վավերացնել մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը, որը նախատեսում է մահապատժի վերացում: Այսօր, ելույթ ունենալով Երեւանի Պետական Համալսարանում, Վալտեր Շվիմերը հիշեցրել է, որ վերջերս Եվրախորհուրդը Եվրոպական Կոնվենցիայի լրացուցիչ արձանագրություն ընդունեց, որի համաձայն արգելվում է մահապատժի ենթարկել նույնիսկ ռազմական հանցագործներին: