Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) հիշեցնում է, որ hեղուկ վառելիքի վաճառքը ստուգաչափված չափման միջոցներով չիրականացնելը տուգանվում է։
Նշվում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում 2021-ի մարտի 24-ին կատարված փոփոխությունների համաձայն հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքը տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով չիրականացնելը և (կամ) չափագիտական կանոնները և նորմերը խախտելը՝
• առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝
• առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով»։