Եվրախորհրդի առջեւ ստանձնած առանցքային պարտավորություններից մեկի` մահապատժի վերացման հարցում Հայաստանի իշխանության երկու թեւերի միջեւ կան որոշակի տարաձայնություններ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին է հայտնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: «Հիմնականում տարակարծությունները առկա են գործադիր եւ օրենսդիր իշխանությունների միջեւ»,- նշել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը` ավելացնելով, որ գործադիր իշխանությունը միանշանակորեն կողմ է մահապատժի վերացմանը: