Բաքվում փակվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ներկայացուցչի գրասենյակը:
Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայության պետ Էհսա Զահիդովը, գրում է ադրբեջանական APA գործակալությունը։
Նշվում է, որ Համենեիի ներկայացուցիչ Սեիդ Ալի Աքբար Ջագնեջադի գրասենյակի, ինչպես նաև Հուսեյնիե մեջիթի, գործունեությունը դադարեցվում է կորոնավիրուսային համավարակի պատճառով։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանը փակել է իր օդային տարածքը Ադրբեջանից ռազմական թռիչքների համար։ Իրանից պաշտոնական ուղիներով Ադրբեջանին տեղեկացրել են, որ ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքներն Իրանի օդային տարածքով արգելված են։