Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը եւ հարեւանների հետ հարաբերությունները, այդ թվում նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հնարավորություններն են քննարկել այսօր աշխատանքային այցով Եր-անում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերն ու ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Կողմերը նշել են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անհրաժեշտ է ամեն ջանք գործադրել խնդրի խաղաղ լուծմանը հասնելու համար: Շվիմերը ողջունեց Հայաստանում գրանցած առաջընթացը` ԵԽ ստանձնած պարտավորությունների կատարման հարցում, հույս հայտնելով, որ տեղ գտած ուշացումները, որին Եվրախորհուրդը ըմբռնումով է մոտենում, ժամանակին կլուծվեն: