Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի հատվածում 1866 մետր երկարությամբ միակողմանի մայթ է կառուցվում։ Պատվիրատուն ՏԿԵ նախարարությունն է, տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։
Ամբողջ երկայնքով մեկ տեղադրվում են բազալտե եզրաքարեր։
1484 գծամետր մայթը կառուցվում է 1․50 մետր լայնությամբ, 235 գծամետրը՝ 1 մետր լայնությամբ, 147 գծամետրը՝ 1․38 մետր լայնությամբ։ Սալիկապատվող մայթի ընդհանուր մակերեսը կազմում է 2664,7 քառակուսի մետր։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 20-ից և կավարտվեն նոյեմբերին։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն։ Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 64 միլիոն 254 հազար դրամ։